Մազաթափությունը լուրջ և տհաճ խնդիր է, որի պատճառով շատերն են տառապում:
Սոխը հրաշալի միջոց է մազերի վաղաժամ սպիտակելու դեմ, բացի այդ, այն նաև մեծ քանակությամբ օգտակար տարրեր է պարունակում, որոնք պաշտպանում են գլխամաշկը բորբոքումներից կամ թեփից: Մաշկաբանական ամսագրերից մեկը հետազոտություն էր անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ հետազոտության մասնակիցները, որոնք տառապում էին տեղային մազաթափությունից, 2 ամիս շարունակ սոխի հյութը քսել են իրենց գլխամաշկին օրական 2 անգամ և առավել լավ արդյունքի էին հասել, քան այն մարդիկ, որոնք օգտագործել էին այլ միջոցներ:
Ձեզանից կպահանջվեն միայն բնական մեղր ու սոխ:
Մաքրեք 2 գլուխ սոխը, միջին չափի կտրատեք և լցրեք բլենդերի մեջ: Այնուհետև, սոխը լցրեք քամիչի վրա և գդալի միջոցով քամեք ամբողջ հյութը: Այս հյութին ավելացրեք 1-2 թ/գ մեղր և, եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել նաև բնական յուղեր:
Մերսող շարժումներով տարածեք հյութը մազաթափված հատվածների վրա, կամ, եթե ցանկանում եք՝ ամբողջ գլխամաշկին: Հատուկ գլխարկով ծածկեք գլուխը և թողեք այդպես մնա ամբողջ գիշեր, կամ առնվազն՝ 45 րոպե: Առավոտյան լվացեք գլուխը:
Վրեժ Հովսեփյան