Հասունանում է, եթե չի ուշացել արդեն, համացանցում, սոցիալական ցանցերում հրապարակվող գրառումները, տեղադրվող նյութերը, մեկնաբանությունները իրավական դաշտ բերելու խնդիրը:
Տարատեսակ անպատասխանատու անձանց կողմից ստի, կեղծիքի, ամենաթողության, հայհոյանքների, վիրավորանքների այն ահավոր չափաբաժինը, որ նետվում է համացանց արդեն վաղուց վերացնել էր պետք:
ԱԺ-ում քաղաքական գործիչներ և հանրային ճանաչված պատգամավորներ կան, զարմանալի է ու անհասկանալի , թե ինչու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս:
Մինչդեռ հասունացել է հարցը և քննարկման կարիք ունի…
Ռոբերտ Մելքոնյան