Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Չինաստանը հստակ զարգացում է ապրում, ուստի նրանց հետ համագործակցությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ մեր տնտեսության զարգացման համար: Արդեն իսկ հավանություն է տրվել 2015-2018թթ. Չինական Ժողովրդական Հանրապետության կողմից ՀՀ-ին արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը, ըստ որի, նախատեսվում է ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով մոտ 155.5 մլն չինական յուան, որը կազմում է շուրջ 25.3 մլն ԱՄՆ դոլար, արժողությամբ վարկային համաձայնագիրը, ըստ որի վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ:


Ինչպես նաև սպասվում է վարկային համաձայնագրի կնքում ՀՀ կառավարության և ՉԺՀ ներմուծման-արտահանման բանկի միջև: Հարկ է նշել նաև, որ 1999 թվականից սկսած ՉԺՀ կառավարությունն անհատույց օգնություն է տրամադրում ՀՀ: Այս անգամ ևս փոխանցվելու է 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն՝ ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման նպատակով:

 

 

Կարեն Մկոյան