Բոլորս էլ ինչ-որ մի պահ ինքներս մեզ հարց ենք տվել, թե ինչն է կյանքում մեզ վրա առավել ազդեցություն թողնում. հենց կյանքի մանրուքներն են, որոնք կուտակվելով կյանքը դարձնում է այնպիսին, ինչպիսին թվում է յուրաքանչյուրիս: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ ուշադրություն դարձնենք այդ մանրուքներին:
Հաճախ բարձրաձայն, հաճախ էլ մեր մտքի մեջ մեզ շարջապատող մարդկանց մասին ասում ենք հետևյալ արտահայտությունները' «սիրում եմ այս մարդուն» կամ «չեմ սիրում այս մարդուն»: Իսկ այդ ի՞նչն է, որ մեզ ստիպել է տալիս մի բառով արտահայտել մեր վերաբերմունքը. իհարկե'մանրուքները: Հենց այդ' մեզ մոտ որոշակի դիրքորոշում կամ զգացողություններ առաջացնող մանրուքների մասին էլ կխոսենք: Նշեմ, որ որքան որ մենք ենք մեր մեջ այդ զգացողությունն ունենում, այնքան էլ դիմացինն է մեր նկատմամբ ունենում նմանատիպ զգացողություններ: Դիմացինի վերաբերմունքը մենք չենք կարող կառավարել, իսկ ինչ վերաբերվում է մեր դիրքորոշմանը կամ զգացողություններին արդեն ինքներս ենք ղեկավարը և արժե, որ մեր մանրուքներով լցված կյանքը կազմակերպենք հաճելի և ադեկվատ գոնե մի փոքր էլ դիմացինի մեջ դրական զգացողություն առաջացնելու համար:
Շարունակությունը՝ այստեղ