Սթրեսը՝ դիաբետի պատճառ

Աշխատավայրում սթրեսը կարող է երկրորդ տիպի դիաբետի առաջացման պատճառ դառնալ: Այս եզրահանգմանն են եկել Գլազգոյի համալսարանի գիտնականները, որոնք 13 տարի ուսումնասիրել են 5000 կնոջ և տղամարդու՝ սթրեսի և օրգանիզմի ռեակցիաների միջև կապը: 



Այսպիսով գիտնականները եզրակացրել են, որ օրգանիզմում ինսուլինը կորցնում է իր ազդեցությունը սթրեսի արդյունքում: Մեխանիզմը, համաձայն հետազոտության աշխատում է հետևյալ կերպ. Սթրեսի հորմոնի՝ կարտիզոլի, արտադրության ժամանակ ինսուլինի նկատմամաբ օրգանիզմի զգայունությունը անկում է ապրում: 


Փորձը ցույց է տվել, որ կամավորների այն խումբը, որը աշխատել է սթրեսային ոլորտում կամ գրասենյակներում 45 տոկոսով ավելի հակված է եղել ձեռք բերել դիաբետ, իսկ ուսումնասիրության սուբյեկտների մոտ՝ նրանք, ովքեր աշխատել են սթրեսային ոլորտներում 51 տոկոսով ավելի շատ են ունեցել երկրորդ տիպի դիաբետ, քան նրանք, ում աշխատավայրը համեմատաբար հանգիստ և խաղաղ է եղել: