Այս աղջիկներն արտոնյալ կյանքով ապրում են Եգիպտոսի հարուստ համայնքներում՝ պաշտպանված փողոցային քաղաքականությունից և կատաղի բողոքի ակցիաներից: Եգիպտական վերնախավը նախընտրում է ապրել քաղաքի ծայրամասերում՝ հին քաղաքի կենտրոնում գտնվող ավանդական հայտնի շրջաններից հեռու, արհեստական միջավայրում, աշխարհից կտրված: Այս համայնքները շրջապատված են հսկայական ցանցերով, իսկ առանձնատների տերերի անվտանգությունն ապահովում են անվտանգության աշխատակիցները:
Լուսանկարիչ Զազա Բերտրանին հաջողվել է ներթափանցել Եգիպտոսի այս գաղտնի աշխարհը, շփվել այդ էլիտայի երիտասարդ աղջիկների հետ և ներկայացնել նրանց աշխարհը: