2014 թվականի ավարտը աչքի ընկավ ֆինանսական շուկայի անկայունությամբ, որի հետևանքով էլ այս տարվա տարեսկզբին բանկային համակարգի միջոցով ՀՀ տնտեսության վարկավորման ծավալը զգալիորեն նվազել է: ԿԲ-ն քայլեր է ձեռնարկում բանկերին վարկային շուկա վերադարձնելու ուղղությամբ: Դրան են ուղղված Նախկինում կիրառվող որոշ պահանջների մեղմացումը: Օրինակ Կենտրոնական դրամատունը նպատակ ունի խրախուսել բանկերի միջոցով արտաքին աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավումը։ Ավելին, արդեն իսկ ընդլայնվել է այն միջազգային կառույցների շրջանակը, որոնցից գումարներ ներգրավելու դեպքում նախատեսվում է կիրառել պարտադիր պահուստավորման նվազագույն տոկոսադրույք։ Հարկ է նշել, որ արտաքին շուկաներում հայաստանյան բանկերի պարտատոմսերի թողարկման պայմանները նույն պես մեղմացվել են:


Վերը նշված փոփոխությունները միտում ունեն նպաստել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսական միջոցների ներգրավմանը, որի շնորհիվ էլ պետք է մեծանա դրանց վարկավորման հնարավորությունները։


ԿԲ-ն միջոցներ է ձեռնարկում նաև դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքների մեղմացման ուղղությամբ։ Դրան է ուղղված մարտի 1-ից բանկերի կողմից երկարաժամկետ դրամային միջոցների ներգրավման համար կատարվող ծախսերի կրճատումը։

 

 

Անի Սանոսյան