Մարտի 17-ին Եվրանեսթի Երևանում ընթացող չորրորդ լիագումար նիստին ընդունվել է չորս փաստաթուղթ և երկու հրատապ բանաձև, որոնցից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Բանաձևը « խստորեն դատապարտում է մարդկության դեմ հանցագործության բոլոր տեսակներն ու ցեղասպանությունը և դրա ժխտման փորձերը»:
Բանաձևը նաև «աջակցում է միջազգային պայքարին' ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար»:
Սասուն Հովհաննիսյան