Նախորդ տարվա ընթացքում քաղաքաշինության ոլորտում նվազեցվել են շինթույլտվության համար նախատեսվող քայլերը, ինչն իր հերթին կնպաստի շինարարության բնագավառում նոր ներդրումների ներգրավմանը: Ընթացքի մեջ է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ու դրանից բխող' մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթները: Այդ փաթեթները իրենցից ենթադրում են' կկարգավորվի Փոքր կենտրոնի կիսակառույց օբյեկտների կարգավորման խնդրի լուծում:

 

 


Ընթացքի մեջ են ինչպես երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակներում հաշվառված անձանց ծրագրի շահառու ճանաչելու, այնպես էլ բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացները: Աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծման նպատակով բյուջեից տրամադրվել է 1,5 մլրդ դրամ:

 

 

Կարեն Մկոյան