Ամփոփելով կառավարությունում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ.-ի գործունեության մասին քննարկումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորումը կտա իր դրական արդյունքը:

 

 

Վարչապետը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների դերը երկրի կառավարման գործընթացում, նրանց հզորացումն ու կայացումը: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ 2015 թվականին ևս կառավարությունը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներին:

 

 

Կարինե Առաքելյան