Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պարտադիր չի համարում գործադիրի անդամների ներկայությունը երկրի նախագահի՝ խորհրդարանում նախատեսված ելույթի ժամանակ:
Ղարիբաշվիլիի կարծիքով անհրաժեշտ է նոր պրակտիկա ներդնել և նոր պայմաններում, երբ արդեն կառավարությունը կապված չէ նախագահի հետ, այլ անկախ գործող կառույց է, փորձել զերծ մնալ նախկին ավանդույթներից:

 

 


Ըստ վրացի պաշտոնյայի թեև նախագահի ելույթը կարևոր իրադարձություն է, այդուհանդերձ Կառավարության անդամները կարող են չմասնակցել այդ միջոցառմանը:
Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում նախատեսված է մարտի 31-ին:

 

 

Ալիկ Երոյանց