Ադրբեջանի նախագահ Ալիևը Կարսում Հեյդար Ալիևի անվան լիցեյի բացման պաշտոնական արարողության ընթացքում հայտարարել է, որ որոշ ուժեր փորձում են կեղտոտ քարոզչություն տանել երկու եղբայր երկրների դեմ, սև գույներով ներկել անցյալն ու փորձել խանգարել երկկողմանի համագործակցության սերտացմանը: Բայց Ալիևի մտքի գոհարները չեն դադարում զարմացնել: Նա հայտարարել է, որ այսօր աշխարհում դժվար է գտնել զարգացման տեմպերով Ադրբեջանի ու Թուրքիայի պես երկու նմանատիպ երկիր: Մանաթի ու լիրայի աղետալի անկումը երևի մոռացել է հարևան երկրի նախագահը: Նման հայտարարություններից առաջ արժէ հիշել: Շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե Ադրբեջանի նախագահը ինչ պատմական փաստաթղթերի է հղում կատարում, երբ հայտարարում է, որ Կարսը հին թյուրքական քաղաք է: Դե առանց Հայաստանի մասին խոսելու ոչ մի հանդիպում Ալիևը չի անցկացնում:    

 

 

Սարգիս Ասատրյան