Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքներն ու գերակա խնդիրները:


Եվ այսպես անցած տարում, կառավարության ղեկավարի հանձնարարությամբ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունքի առաջնահերթություն է տրվել ՀՀ սահմանամերձ համայնքների ավանդատուներին:


Ինչպես նաև ռազմավարական նոր մոտեցումներ են առաջարկվել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, բարելավվել է տարեցների սոցիալական պաշտպանության համակարգը:


Մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ներդնել անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման վրա հիմնված նոր մոդել: Ընթացքի մեջ են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող տարեցների համար նախատեսված նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:


Հիշեցմնենք, որ այն իրականացվում են Քուվեյթի Պետության կողմից ստացված դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

 

 

Անի Սանոսյան