Այսօր «Ամենախելացին» հեռուստախաղի նկարահանումից հետո, մեր ԹՎ- Ի սրճարանում իմ գործընկեր, Վահան Տերյանի թոռան որդու՝ Գևորգ Էմին-Տերյան -ի կողմից ստացա Հիանալի նվեր ։)))՜՜՜ Երազել միայն կարելի էր Վահան Տերյանի «անտիպ ու անհայտ մտքերը, հոդվածներն ու գրախոսությունները» պահել սեփական ձեռքերում և ունենալ սեփական գրապահարանում ։) Շնորհակալ եմ շա՜տ։ Համոզված եմ, որ մի քանի հազար օրինակով տպված այս գիրքը շուտով ուղղակի գտնել չի լինի գրախանութներում...


Մանավանդ, որ իմ պարզունակ հարցին՝ ով է հովանավորել գրքի տպագրությունը, Գևորգ Էմին-Տերյանը տվեց ամենաանսպասելի պատասխանը՝։))) Գագիկ Շամշյանը..։)) Կեցցես դու՝ Շամշյան...գլուխը կախ մարդն իր գործն է անում, միշտ և լռությամբ .....


Հ.Գ.Բարի գործը հատուկ կանոն չունի, միայն Կամք։

 

 

 

 

Նազենի Հովհաննիսյան