Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին կառավարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարևորել են ինչպես ենթակառուցվածքների զարգացման և փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունն, այնպես էլ տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը:
Ներդրումային ծրագրերի իրականացումը թույլ կտա ապահովել տնտեսության այս ճյուղերի հետագա առաջընթացն ու զարգացումը' էլ ավելի բարելավելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:
Պետք է ընդգծել, որ վերոնշյալ ոլորտներից հատկապես գյուղատնտեսությունը, էներգետիկան ու զբոսաշրջությունը Հայաստանի առավել հեռանկարային ու կարևոր ոլորտներն են: Ուստի, այդ ոլորտներում արվող ներդրումներն էլ ավելի արդյունավետ կարող են լինել:
Երկուստեք կարևորվել է նաև ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային համաֆինանսավորման ծրագրերի իրականացման գործում:
Անահիտ Գրիգորյան