Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության, որը կապված է Ղրիմի "հանրաքվեի" տարելիցի հետ:
«Այս հորինված "հանրաքվեի" տարելիցը, որը տեղի ունեցավ Ղրիմում, հակասում է Ուկրաինայի՝ օրենսդրությանը և սահմանադրությանը, ԱՄՆ-ն կրկին դատապարտում է քվեարկությունը, որը եղել է ոչ կամավոր, ոչ թափանցիկ և ժողովրդավարական: Մենք չենք ճանաչում թերակղզու անեքսիան և կոչ ենք անում նախագահ Պուտինին դադարեցնել Ղրիմի բռնազավթումը» ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Մենք հաստատում ենք, որ պատժամիջոցները ուղղված Ղրիմի դեմ կմնան ուժի մեջ, քանի դեռ կշարունակվի բռնազավթումը: ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ինքնիշխանությանը Ուկրաինայում, նրա տարածքային ամբողջականությանը և ինքնորոշման իրավունքին» նշվում է հայտարարության մեջ:
Գրիգորյան Ժորա