Մոսկվայի պայմանագիրը բոլորս էլ գիտենք ,որ ,մեղմ ասած, ոչ հայանպաստ է: Մի անգամ չէ, որ իմ բացասական վերաբերմունքը հրապարակայնորեն արտահայտել եմ բոլշևիկների և սովետի մասին: Սակայն պետք է ասեմ, որ Մոսկվայի պայմանագրի գլխավոր մեղավորը մենք ենք: Մեղավոր ենք, որ ուժեղ չէինք, որ միասնական չէինք , որ. Որ. Որ......: Անիմաստ է բողոքել, որ թուրքիան պետք է իր շահերը առաջ չտաներ, կամ, որ ռուս բոլշևիկները, որոնք իրենց հեղափոխությամբ իրենց հայրենիքը պարտության բերեցին, պետք է մեր սիրուն աչքերի համար պայմանագրում հայանպաստ կետեր մտցնեին:

 

 

Ուժեղ և միասնական ազգի, պետության հետ են հաշվի նստում: Անիմաստ է արդարություն և բարոյականություն պահանջել ուրիշից, երբ ի վիճակի չես ուզածիդ հասնել'իրավունքդ ուժով պահելով: Պետք է հիշել, որ մեզանից բացի, ոչ ոք մեզ պարտական չէ: Թուրքին ու բոլշևիկին մեղադրելը ընդամենը անցյալը ճանաչելու մեթոդ պետք է լինի, իսկ արդարադատության հասնելու համար պետք է նախ լինենք հզոր և միասնական: Երբ լինենք հզոր ու միասնական, արդեն միջազգային ատյաններում պայմանագիրը բողոքարկելն էլ իմաստ կունենա:

 

 

 


Տիգրան Մկրտչյան