Եվրոպական ներդրումային բանկը կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի հետ: Այս մասին փաստում են այսօր կառավարությունում ստորագրված համաձայնագրերը:
Համաձայնագրերը իրենցից ենթադրում են համաֆինանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը' ԵՆԲ-ի աջակցությամբ:

 


Թե՛ առաջին և թե՛ երկրորդ ծրագրերը շատ կարևոր են Հայաստանի համար: Առաջինի դեպքում խոսքը գնում է ներկրման և արտահանման արդյունավետության բարձրացման, իսկ երկրորդի դեպքում' հայկական և վրացական էներգահամակարգերը միացման մասին:

 

 

 


Տիգրան Խաչիկյան