1. Կարմիր խնձոր: Ըստ որոշ գիտնականների՝ կարմիր գույնի մրգերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Կարմիր խնձորը կերեք կեղևով:
2. Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, ովքեր մանգո են ուտում, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ավելի փոքի ռիսկի են ենթարկվում: Սրանք նվազեցնում են օրգանիզմում բորբոքային պրոցեսները:
3. Ցիտրուսային մրգերը, ինչպիսիք են նարինջը, կիտրոնը, գրեյպֆրուտը, հարուստ են վիտամին C-ով, որն օգնում է կանխարգելել տարբեր օրգանների քաղցկեղի առաջացումը:
4. Կիվին ևս մեծ քանակով վիտամին C է պարունակում:

 


5. Ավոկադոն ևս մի շարք օգտակար նյութեր է պարունակում: Այն շատ ուժեղ հակաօքսիդանտ է: Այն նաև մեծ քանակով կալցիում է պարունակում:
6. Հոնը պարունակում է վիտամին B, C: Այն օգնում է ամրացնել դիմադրողականությունը, ամրացնել օրգանիզմը:
7. Ազնվամորին մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր է պարունակում, ինչպես նաև՝ հակաօքսիդանտներ: Այն կարող է կանխարգելել քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը:

 

 

 


Վրեժ Հովսեփյան