Այսօր «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: Մասնավորապես Խուրշուդյանն անդրադառնալով Պրահայի գագաթնաժողովում ՀՀ-ի կողմից ստանձնած ԵՄ պարտավորություններին' նուրբ անցում է կատարել Հայաստանի ներքաղաքական անցուցարձին:


Մեջբերեմ. «Հատկապես այս տարվա ցուցանիշները, ցավում եմ, բայց ավելի վատն են լինելու: Այս տարվա սկզբից ունենք բացասական ազդակներ թե' մարդու իրավունքների խախտման տեսակետից, թե' քաղաքական դաշտում անհավասարության տեսակետից: Բառացիորեն մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես իշխող կուսակցությունը հաշվեհարդար տեսավ մեծությամբ երկրորդ պառլամենտական ուժի հետ ու ստիպեց նրա ղեկավարին ընդհանրապես հրաժարվել քաղաքականությունից»:


Քաղաքական դաշտում բազմիցս խոսվում է տարբեր ամբիոններն ու քաղաքական հարթակները ոչ նպատակային օգտագործելու մասին: Ժամանակին «Ժառանգության» ներկայացուցիչներից ոմանք էլ տարբեր առիթներով մեղադրել են այս կամ այն քաղաքական գործչին նմանատիպ գործելաոճի համար:
Ինչ խոսք ես համաձայն եմ Ժառանգության անդմաների այն պնդմանը, որ բոլոր միջազգային քաղաքական հարթակները այդ թվում և Եվնաեսթը պետք է առավել արդյունավետ օգտագործել:


Բայց հանուն արդարության պետք է ասենք, որ այսօր Եվրանեսթի հարթակը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, Ժառանգության ներկայացուցիչը կարող էր պրոդուկտիվ օգտագործել: Վստահ եմ, որ ներքաղաքական խնդիրները բարձրաձայներու համար այլ հարմար առիթներ հաստատ կլինեին:
Այնուամենայինվ մի երկու խոսք Խուրշուդյանի' ԲՀԿ-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքի մասին:


ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը երկար ժամանակ դուրս չէր գալիս քաղաքական քննարկումների օրակարգից և շարունակում էր մնալ հիմնական վերլուծությունների թեման: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին լուրջ և մանրամասն անալիզի է ենթարկվել իր «արկածներից» հետո, իսկ Խուրշուդյանն ի՞նչ կասի Ժառանգության մասին, որը հիշեցնում է թղթե տնակ' որ կողմ փչում են այն կողմ էլ շարժվում է:
Հետաքրքիր է Ժառանգության անդամների սեպարատ վարքագծի և կուսկցության դեմքերի անադեկվատ քայլերի համար նույնպես մեղավո ՞ ր է իշխանությունը:


Միակ խոսրհուրդը, որ կտամ Ժառանգությանը, ում «քայքայիչ» քաղաքականության արդյունքում մարդիկ «քաղաքական գծից» այս ու այն կողմ են ընկնում, լինել ավելի հետևողական ու չմոռանալ 2013 թվականի բացթողումները:

 

 

Վաչագան Գևորգյան