Այն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնելիս օգտագործում է ժամանակակից կապի, տեխնիկատեխնոլոգիական բոլոր հնարավոր միջոցները, բազմիցս ապացուցված իրողություն է: Սոցիալական կայքերում իրականացվող քարոզչական ակտիվ գործունեությունից, հաքերների տարաբնույթ խմբերի բազմաբևեռ գոործողություններից, բարձր որակի տեսանյութերի նկարահանումից, տարածումից և այլ նմանատիպ իրողություններից բացի, հիմա էլ տեղեկատվություն է տարածվել առ այն, որ իսլամականներն Իրաքում և Սիրիայում իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում պատմամշակութային արժեքները, շինություններն ավերելուց, թալանելուց, կողոպտելուց հետո ձեռք բերված արժեքավոր իրեղենը, հնությունները վաճառում են еBay համացանցային աճուրդային կայքում: Այդ նպատակով գործում են անգամ հատուկ մասնագիտացած խմբավորումներ, որոնք զինված են բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով՝ հատուկ մետաղ որոնող սարքերից, մինչև հորատող մեքենաներ: Կողոպտված ապրանքը թուրքական «գործընկեր» կառույցների աջակցությամբ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում է Թուրքիայի տարածք, այստեղից էլ՝ տարբեր ճանապարհներով՝ դեպի միջազգային շուկա...

 

Կից նյութը՝ այստեղ

 

 

Արմեն Պետրոսյան