2001թ. ԻԻՀ Մեջլիսի երկու հայ պատգամավորները մշակել և իրանական խորհրդարանի հաստատմանն են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ, սակայն այն չի արժանացել խորհրդարանի քննարկմանը: ԻԻՀ քաղաքական վերնախավի կուլիսային խոսակցությունները հիմնվել են այն տրամաբանության վրա, որ չվիճարկելով հանդերձ Հայոց ցեղասպանության եղելությունը, այնուամենայնիվ ԻԻՀ-ն առ այժմ պատրաստ չէ պաշտոնապես ճանաչել տեղի ունեցած ողբերգությունը՝ հարվածի տակ դնելով իր քաղաքական-տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ:

 

 

Ռուդիկ Յարալյան