Կարծես մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը և ՀՀ նախագահը հանդիպումներ ունեցավ գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ: Եվ բնականաբար, ինչպես միշտ սկսվեց շահարկումներն ու քննադատությունները:


Զարմանալի ժողովուրդ եք, կուսակցություններին չեն հրավիրում' բողոքում եք, հրավիրում են, քննադատում եք' նրանց անվանելով Բաղրամյան 26-ի հաճախորդ: Կուսակցությունների ներկայացուցիչները և ՀՀ նախագահը հանդիպելով իրար, քաղաքավարության, վարվեցողության տարրական կանոններից ելնելով ժպտում և բարևում են' շահարկում եք, ծաղրում, անիծում, հայհոյում, վիրավորում: Կուսակցությունները որոշում են մասնակցել Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկմանը, որպեսզի իրենց մոտեցումներով, մասնակցությամբ օգնեն ՀՀ քաղաքացուն գիտակցել այդ փոփոխությունների էությունը, կողմնորոշվել վերջապես և նոր քվեարկել, ասում եք ջուր են լցնում իշխանությունների, ՀՀԿ-ի ջրաղացին…Դա քիչ էր, հիմա էլ քաղաքական դաշտի բռնաբարության փորձագետ, ՀԱԿԿ-ի Սև կարդինալ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը լեգիտիմ չէ: Իսկ ես գտնում եմ, որ հենց ինքը լեգիտիմ չէ առհասարակ…Եվ ընդհանրապես…Եվ մասնավորապես…


Լավ, ի՞նչ եք ուզում դուք, ի՞նչ է ձեր ուզածը…Ի՞նչ վատ բան կա, որ քննարկեն, առաջարկություններ անեն, քննադատեն, ապացուցեն այս կամ այն կառավարման համակարգի առավելությունները կամ թերությունները: Իմ կարծիքով ոչ մի վատ բան էլ չկա, ընդհակառակը մասնակցելը պարտադիր է, նույնիսկ անհրաժեշտ:


Բայց չէ, ինչպե՞ս…«Ժխտել ժխտել մինչև վերջ»…


Ճիշտ կլինի ՀԱԿ-ի անունը փոխել և դնել ԺՔՀԱԿ' Ժխտող, Քրֆող Հայերի Արժեզրկված Կոնգրես…

 

 

Ռոբերտ Մելքոնյան