Կապի ժամանակակից միջոցները շատ են զարգացել։ Օրինակ ոստիկանական հսկողության տակ գտնվող մարդկանց տեղաշարժերը վերահսկում են նրանց ոտքին մի օղակ հագցնելով։ Այդ օղակը ռեալ ժամանակային ռեժիմով վերահսկողին թույլ է տալիս տվյալ պահին որոշել վերահսկվող անձի գտնվելու վայրը 10 սմ ճշգրտությամբ։
Առաջարկում եմ բոլոր երկրների առաջին դեմքերի ոտքերին հագցնել նման օղակներ որպեսզի նրանց անհայտանալու դեպքում մարդիկ կարողանան հեշտ ու հանգիստ գտնել իրենց երկրի ղեկավարին։
Թե չէ խայտառակ բան է ստացվում։ Ռուսաստան հսկա երկրի ղեկավարը անհայտացել է ու մի շաբաթ է որ չեն կարողանում գտնել այդքան կարևոր մարդուն։
Մարդը հո աասեղ չի որ կորի խոտի դեզի մեջ ու չգտնվի։

 

 


Ոստիկանության բոլոր ղեկավարներին պիտի կախել որ չեն կարողանում գտնել իրենց երկրի նախագահին։ Մարդը այդքան տանջվել չարչարվել է Ռուսաստանի համար, ամբողջ աշխարհի հետ վատամարդ եղավ հանուն իր երկրին ու այսօրվա օրով այ սենց բախտի արժանացավ։
Մեր համար էլ լավ չի իր անհայտանալը։ Չես իմանա թե մեր տարածաշրջանում ինչ աշխարհա-քաղաքական տեղաշարժեր կսկվեն եթե Ռուսաստանում լուրջ քաղաքական փոփոխություններ կատարվեն։ Մեզ համար այսօրվա դրությամբ միակ հարմար տարբերակը դեռ որ ստատուս քվոն է։ Դրանից դուրս ինչ էլ կատարվի Հարավային Կովկասում մեր օգտին չի կարող լինել որովհետև աշխարհի հզորները միշտ կբռնեն նավթով հարուստ Ադրբեջանի կողմը։ Դե որ ռուսներն էլ եթե ամիսներով զբաղված լինեն իրենց ղեկավարի փնտրտուքներով իրենց ազդեցության գոտիները անտեր կմնան ու ով ասես կարող է քիթը խոթել ու պատառ թռցնել այդ տարածքներից։

 

 

 

Համլետ Աբրահամյան