Պարզվում է՝ Դարդանելի պատերազմում զոհված թուրք զինվորների հիշատակին կառուցված հուշարձանի տարածքում առկա թանգարանը 9 տարի է փակ է և չի գործում: 2006 թ. Գալիպոլիի պատերազմում թուրք զոհերին նվիրված թանգարանը վերանորոգման նպատակով փակվել է և մինչև օրս չի վերաբացվել:
Չբացվելու պատճառն էլ, ըստ մամուլի, երկու նախարարությունների միջև առկա ինչ-որ տարաձայնություններ են, ինչի հետ կապված ընդդիմդիր պատգմավորներից մեկը գրավոր հարցում է ուղղել մշակույթի և տուրիզմի նախարարին: Թանգարանը չի բացվելու նաև Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակի միջոցառումների ժամանակ:
Լևոն Հովսեփյան