Շատերն էին սպասում Carrefour-ի մուտքին Հայաստան՝ հուսալով, որ հայկական շուկայում կարող է առաջանալ լուրջ մրցակցություն, որի շնորհիվ կլինեն գնանկումներ և ավելի կբարձրանա սպասարկման որակը: Անկեղծ ասած բոլորի մոտ կար այն կարծիքը, որ carrefour -ն ինքն է ներմուծելու իր բոլոր ապրանքները, հետևաբար դա էլ հնարավորություն կտար նրան վարել ճկուն ու անկախ գնային քաղաքականություն: Սակայն ի զարմանս ինձ, carrefour-ում գտնվող ապրանքների գերակշիռ մասը ձեռք էր բերված հենց Հայաստանից, իսկ իրենց ներմուծածներն էին միայն այն ապրանքները, որոնք նախկինում չեն եղել Հայաստանում: Սննդամթերքի բաժիններում տեսականին գրեթե նույնն էր,բացառությամբ որոշ նոր ապրանքատեսակների, գների առումով էլ տարբերություն չկար գրեթե:
Այ միրգ բանջարեղենի առումով carrefour-ն ավելի բարձրորակ տեսականի է ներկայացրել, city-ի միրգ-բանջարեղենները ինձ հիշեցնում են իմ զորամասի տոնական օրերին մատուցվող սննդին: Խմիչքների բաժնում՝ չհաշված սեփական ներմուծած, որոշ հայերիս համար անծանոթ տեսականուց, մնացած ամբողջ տեսականին և գները գրեթե նույնն էին և գնված Հայաստանից: Ինչպես Yerevan City-ում, այնպես էլ այստեղ բացակայում էին թանկարժեք հայտնի կոնյակների շատ տեսակներ ինչպիսին են Hennessy Paradise, Hennessy Richard, Courvoisier l'esprit, Remy Martin Louis 13: Ձկնեղենի բաժնի գները բավականին թանկ էին:
Լավ էր, դեռևս սայլակների համար հավելյալ 200 դրամ չէր պահանջվում, իսկ դուրս գալուց carrefour -ի դրամարկղներն ինձ մի պահ հիշեցրին խորհրդային տարիների դրամարկղներին: Մի խոսքով բերեք հույսեր չփայփայենք, որ carrefour-ը,որը ապրանքների 75% ը գնում է տեղական շուկայից՝ սկսած արտասահմանյան խմիչքներով ու կոնֆետներով, վերջացրած մսամթերքով կարող է իրականացնել լրիվ անկախ ու ցածր գնային քաղաքականություն: Եթե որևէ մեկը կասկած ունի,կարող է անձամբ ստուգել,վերցնել ապրանքը և վրայի հայերեն նշագրման վրա կարդալ, թե ով է ներմուծողը:
Հարություն Մնացականյան