3 օր անքուն՝ ամբողջ կյանքում դիաբետով հիվանդ
Չիկագոյի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունը պարզել է, որ չքնելը ուղղակի ազդում է ինսուլինի՝ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու արդյունավետության վրա: Ըստ այդմ, գիտնականները եզրակացրել են, որ երեք օր չքնելու դեպքում՝ մարդը կարող է հիվանդանալ դիաբետով:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չքնելը բացասաբար է ազդում արյան մեջ ճարպաթթուների առկայության վրա՝ այն բարձրանում է, ինչը առողջ մարդու մոտ առաջացնում է նախադիաբետային վիճակ:
Ընդ որում, փորձարկումների մյուս փուլում գիտնականները ասել են կամավորներին քնել ոչ ավել քան 4.5 ժամ և նկատել են, որ կրկին ինսուլինի ազդեցությունը արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու գործում գրեթե կրկնակի նվազում է:
Գիտնականները եզրակացնում են, որ 3 օր չքնելու դեպքում մարդը ուղղակիորեն կարող է դիաբետ ձեռք բերել ամբողջ կյանքի ընթացքում: