Մի փոքր էլ խոսենք Եվրատեսիլի մեր երգի ու տեսահոլովակի մասին...
Մեր տեսահոլովակի ու երգի պրեմիերայից առաջ աշխարհն արդեն ուներ մի երգ, որը ոչ ուղղակիորեն, բայց նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Մենք արդեն ունեինք դրված բարձր «պլանկա», որից պետք է անցնեինք, որովհետև ցավը մերն է: Երգիչների ընտրության գաղափարը լավն էր, երգի վերնագիրը ևս, բայց թերևս այսքանը՝ լավի մասին:

 


1. Երգն ընդհանրապես չհիշվող է: Ես մասնագետ չեմ, բայց հաստատ համոզված եմ, որ այն երգերն են դառնում հիթային, որոնց բառերը հիշվում են: Երաժշտության առումով մտածել են, բայց չեն արել ինչ-որ բան, որը կգերեր: Շարքային երաժշտություն է՝ շարքային բառերով: Անցած տարիներին մեր երգերն իհարկե տարբեր տեղեր են զբաղեցրել, բայց մարդիկ գրեթե բոլորի երաժշտությունն ու բառերի մի մասը հիշում են: Հիթային երգի մասով ամեն ինչ պարզ է՝ մենք հիթային երգ չունենք:
2. Տեսահոլովակի մեջ պետք է ցավ ու պայքար երևար , որ նույնիսկ լեզուն չիմացող մարդիկ զգային հայերի ապրած ցավն ու հետագա պայքարի ոգին: Տեսահոլովակը գեղեցիկ է, բայց այն ոչ թե ցավի ու պայքարի մասին է, այլ սիրող սրտերի, որոնք լաբիրինթոսում փնտրում են իրար։ Ռոմանտիկան ընդհանրապես պետք է հանվեր: Հույս ունեմ՝ բեմականացման ժամանակ այս ամենը հաշվի կառնվի

 


3. Շատ քննարկվեց նաև «Բեյբի» բառը: Այո, մարդիկ ճիշտ են, թշնամուն «սիրելի»-ով չի կարելի դիմել: Թշնամուց պետք է պահանջել: Մի խոսքով՝ խնդիրները շատ են, իսկ օտարի երգը, որը նվիրված է հայերին, ավելի լավն է ստացվել:
Այսքան խնդիրներից խուսափելու համար, կարելի էր ուղղակի սկզբանական տարբերակներ մշակել ու ներկայացնել ժողովրդի դատին, որից հետո միայն անցնել գործի, թե չէ էսպես մի տեսակ ամեն ինչ փակ արվեց, մարդիկ սպասեցին անակնկալի ու այն հիասթափեցրեց: Չնայած սփյուռքի այս տարվա մոբիլիզացիայի արդյունքում երգը բարձր տեղ կզբաղեցնի, բայց դա ոչ թե երգի վաստակն ու կատարված աշխատանքի արդյուքն է լինելու, այլ սփյուռքի հայ համայնքի։

 

 

 


Էդգար Խաչատրյան