Պակիստանում սև և սպիտակ ոչխարների դեսպան Դաշգին Շիքարովը հայտարարել է,որ վերջին շրջանում Հայաստանը ջանքեր է գործադրում Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար...Սակայն,ըստ մանր կճղակավորների դեսպանի,Իսլամաբադը անդրդվելի է՝Պակիստանը նախապայման է դնում և ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի,երբ վերջիններս ազատագրեն "օկուպացված" տարածքները...Ըստ Դ.Շիքարովի Ադրբեջանն աշխարհում ՇԱՏ բարեկամ- երկրներ ունի,որոնք ցույց են տալիս հայերին ԻՐԵՆՑ դժգոհությունը...
Ասեմ,որ ալամ աշխարհի մասշտաբով Ադրբեջանի շահերն ԻՐԵՆՑ սեփական շահերից ՎԵՐ են դասում ընդամենը ԵՐԵՔ պետություն՝Թուրքիան,Սաուդյան Արաբիան և Պակիստանը,որոնք ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատում կովկասյան սև և սպիտակ մանր կճղակավորներին "ՉՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ" համար...Ես զարմացած եմ,թե ինչու՞ մերոնք պետք է "ջանքեր" գործադրեն աշխարհի ահաբեկիչների ՈՐՋ համարվող՝Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար...Ըստ կոյունլուների դեսպանի,մենք ԵՐԱԶՈՒՄ ենք,որ Պակիստանի հետ կապեր հաստատենք...
Համոզված եմ,որ սա ազերիական քարոզչամեքենայի հերթական ՍՏԵՐԻՑ մեկն է,որով Բաքուն փորձում է իր բնակչությանը ապացուցել,թե ինչ նշանակություն ունի Ադրբեջանն ալամ աշխարհի և հատկապես մահմեդական երկրների համար...Ընդհակառակը,մենք պետք է ՀՊԱՐՏԱՆԱՆՔ,որ հարաբերություններ չունենք ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ գաղութի հոգեբանություն ունեցող այդ տարածքի վրա ձևավորված երկրի հետ,որին աշխարհի "ՄԵԾԵՐԸ" միշտ օգտագործել են և՛ օգտագործում են հարևան երկրների և ժողովուրդների դեմ,որոնք ի տարբերություն ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ "պակիստանցի" ազգի ունեն ԲԱԶՄԱԴԱՐՅԱ պատմություն և ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ...Ինչ վերաբերվում է Իսլամաբադի նախապայմաններին,ապա լավ կլինի ՀԵՆՑ ինքը դուրս բերի իր օկուպացիաոն զորքերը Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի մեծ մասից,որը զավթել է անցյալ դարի 40-70թթ.,ու հետո նոր բարբաջի Արցախը հայերի կողմից "զավթելուց"...
Հ.Գ.Հիշեցնեմ,որ Պակիստան երկիրը և այդպիսի "ազգը" ստեղծվել են 1947թ.,երբ Մեծ Բրիտանիան անկախություն տրամադրեց ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ...Մահմեդականներով բնակեցված շրջաններն անկախացան և ստացան ՊԱԿԻՍՏԱՆ անունը,որի հեղինակն է Քեմբրիջի համալսարանի ուսանող Չաուդհուրի Ռահմադ Ալին...
Սա Փենջաբ(Pendjab),Աֆղանստան,Քաշմիր(Kashmir) և Սինդ բառերի առաջին տառերը միացրել է Բելուջիստանի վերջավորության հետ և ստացել է ՊԱԿԻՍՏԱՆ անունը..."Սառը պատերազմի" տարիներին այս երկիրը դարձավ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՈՐՋ...ու մինչև հիմա էլ այդպիսին ՄՆՈՒՄ է...Արցախյան գոյամարտի տարիներին ՀԵՆՑ Պակիստանն էր Ադրբեջան "մատակարարում"մեծ քանակությամբ ահաբեկիչների,որոնք մարտնչում էին հայերի դեմ...Պատահական չէր,որ Ալ-Ղայդայի պարագլուխ Ուսամա բեն-Լադենը այդքան "սիրում" էր Ադրբեջանն ու Պակիստանը...Ես ՀՊԱՐՏ եմ,որ Հայաստանը ԴՒՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ հարաբերություններ ՉՈՒՆԻ Պակիստան կոչվող պետության հետ...և հուսով եմ ՉԻ էլ ունենա...
Գագիկ Համբարյան