Էբոլան շարունակում է սպանել

Առողջապահության Համաշխարհային կազմակերպության վերջին տվյալով, էբոլային զոհ է գնացել 10.004 մարդ, իսկ վարակվածների թիվը հատել է 24.350-ի սահմանը:  Էբոլայի վարակի հիմնական երկրներն են Լիբերիան, Սիերա Լեոնեն և Գվիենան:

Սակայն վերջերս Լիբերիայում տենդից ազատվեց վերջին հիվանդը և այն այժմ համարվում է էբոլայից ազատված երկիր:



Մոտ մեկ շաբաթ առաջ Գվինեայի հատկապես մեծ տարածում գտած շրջաններում սկսվել է Կանադայի կողմից ստեղծված էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկման փուլը: Այն, իրագործվելու է , օղակ օպերացիայի մեթոդով, վերջին վարակվածի պատվաստումը շղթայական շարունակվելու է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր շփում են ունեցել տվյալ անձի հետ:

Այժմ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը սպասում է պատվաստումների արդյունքներին: Դրական արդյունքի դեպքում առաջին անգամ պատմության մեջ կհայտարարվի, որ կա էբոլայի դեմ պատվաստանյութ: