Անցած տարվա բան եմ ասում: Ուրեմն բարեգործական մի կազմակերպություն գտնում է մի շատ կարիքավոր ընտանիք ու որոշում է օգնել:Սկզբից նկարահանում է, ցույց տալիս թե ինչքան անօգնական են ու թշվառ, ինչ անմարդկային պայմաններում են ապրում նկարում տան ամեն մի ծակ ու ծուկը ու դնում յութուբում, հետո էլ քաղաքային ցանցով օրը մի քանի անգամ հոլովակը պտտվում է, բոլորին ցույց տալով էս մարդկանց թշվառությունը ու խնդրում,որ օգնեն,ով ինչպես կարող է:Ես հատուկ չհարցրեցի ու չցանկացա իմանամ,թե ով է էդ բարերարը: Ինչ պատահեց հետո...? Հետո դպրոցահասակ 12 տարեկան տղայի դասարանցիները հոլովակը տեսնում են ու էս օրվամից սկսվում է երեխաների դաժան կյանքը: Սկսում են ծաղրել, էն աստիճանի, որ էս երեխաների կյանքը դժողք է դառնում: Մայրը գնում է ստուդիա, գտնում է բարերարին, խնդրում է, որ հոլովակը հանի յութուբից ու եթերից, բայց իրեն խնդանքը բանի տեղ դնող չի լինում:

 

 

Ու, իրենց խոսքերով, արդյունքում ստացվում է էնպես, որ առանձնապես օգնություն չեն էլ ստացել, միայն նվաստացել են, երեխաների կյանքը ավելի բարդացել թե բակում,թե դպրոցում: Նաև արհամարվել է իրենց օրինական պահանջն ու խնդրանքը ,որ տեսահոլովակը հանեն եթերից: Էս տարի շատ պատահական մեր ուղիները խաչվեցին, ես հայտնվեցի էս մարդկանց տանը ու շատ ցանկացա ինչ որ բանով օգտակար լինել:Մեծ տղան հա փախնում էր, չէր ցանկանում ներկա գտնվել, մայրը ասեց, որ կտրականապես դեմ է, որ իրենց օգնեմ, որովհետև ավելի լավ է սոված մնան, քան նորից անցած տարվա պես նկարները ու նյութերը հայտնվեն համացանցում ու բոլորը սկսեն ծաղրել իրենց:Զրուցեցի տղայի հետ,պայմանավորվեցինք,որ ինչ որ անելու լինեմ,նախորոք կհամաձայնեցնեմ իր հետ ու եթե դեմ լինի,մի ուրիշ տարբերակ կմտածեմ: Ամեն ինչ իր սրտով կանեմ;

 

 

Աչքերը խոնարեց, չասեց ոչ մի բառ` ոչ հա, ոչ չէ...Բայց հասկացրեց,որ վստահում է ինձ: Էսպիսի հարցերում ես հնարավորինս զգույշ եմ լինում,նկար դնելուց առաջ հարցնում եմ, անգամ հաճախ հասկացնում, որ գուցե տհաճ հետևանքներ լինեն նկարի հետ կապված: Էդ ամենից հետո,եթե ստանում եմ համաձայնությունը, նկարում եմ ,շատ զգուշորեն ընտրում կադրերը,որ ոչ մի ձևով մարդկանց չցավեցնեմ;Ու օգնելուց հետո ջնջում եմ իմ պատից ,որ անկապ չֆռֆռա համացանցում: Երկու խնդրանք ունեմ` - առաջինը, որ շատ-շատ զգույշ է պետք լինել էն մարդկանց հետ, ում օգնում ենք: Երբեմն մեր տված վնասը տասնապատիկ անգամ գերազանցում ա մեր տված օգուտին:

 

 

Վստահ եմ վնասում ենք չմտածված ,առանց չար նպատակների; Բայց հաճախ ենք վնասում ու հաճախ ենք անգիտակցաբար ցավեցնում: -երկրորդը` դպրոցներում ուսուցիչները, տանը` ծնողները, մեծ եղբայրներն ու քույրերը,տատիկ-պապիկները,հորաքույր-մորաքույրները ,քեռի բարեկամները միշտ պետք է առիթով ու անառիթ երեխաների մեջ ներարկեն բարություն ու հասկացնեն,որ մի քանի հոգով իրենից թույլին ծաղրելը դա ուժի նշան չի; Որ ինքը էդպիսի ստոր արարքով շատ պարսավելի է: Եթե մեկին ցավ պատճառելով դու բավականություն ես ստանում,ուրեմն տհասի մեկն ես; Հատկապես ունևոր ծնողներին է սա վերաբերվում; Աշխատեք ձեր բալիկների հետ, որ ճիշտ մարդ դառնան;Թե չէ որպես օրենք, եթե էսօր լացացնում են դասընկերոջը ու դրանից հաճույք ստանում,վաղը իրենց կնոջն են լացացնելու ու իրենց մայրերն են հաճախ լացելու առիթ ունենալու: Ես լացող մայրերի ու հարսների բազում օրինակներ ունեմ աչքիս առաջ:Հաճախ նրանք "խԱռոշի" տղերքի հարազատներն են:

 

 

 

Աուշանահիտ