Եթե ուզում ենք, որ ցեղասպանության փաստը աշխարհում ճիշտ ձևով ճանաչվի, ապա պետք է մեր ձևակերպումներում ուղղումներ մտցնենք: Բոլորս էլ գիտենք, որ այդ ոճիրը տեղի է ունեցել Հայաստանի արևմտյան հատվածում'Արևմտյան Հայաստանում: Այս հասարակ ճշմարտությունը պետք է հասցնել մնացյալ մարդկանց:

 

 

Ոչ ոք պարտավոր չէ անգիր իմանալ մեր պատմությունը, իմանալ, որ թուրքը եկվոր է, որ զավթել է մեր հայրենիքի մի մասը և պետություն հիմնել, որ մեր երկրում մենք եղել ենք օտար պետության լծի տակ: Պետք է դադարեցնենք ներքին և արտաքին լսարանի առաջ ասել, "Հայերի 1915 թվականի ցեղասպանություն ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ կամ' թՈՒՐՔԻԱՅՈՒՄ", պետք է ասել "Հայերի ցեղասպանություն ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ": Եթե հեռու տանից տեղից, չլինեյի հայ'լինեյի օտարազգի, ապա, երբ լսեյի, որ օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն, կմտածեյի ,որ թուրքերի հայրենիքում ապրել են հայեր, որոնք ուղակի ցեղասպանվել են, ինչպես հրեաները'Եվրոպայում:

 

 

Տիգրան Մկրտչյան