Ահա հանգուցալուծվում է այն թնջուկը, թե ով ում բարեկամն է, և ով' ոչ, ու ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլ նաև' ներքին: Պարզապես այսօր լոնդոնա-վաշինգտոնյան գրասենյակների սպասավորներին հասցվեց մի ուժեղ հարված,, Եվ եթե ԱՄՆ նախագահը «Եղեռնից» այն կողմ չգնաց, իսկ Լոնդոնում փորձեցին վարկաբեկել Գերմանիան իբր Ցեղասպանությունը չճանաչելու մեջ, ապա փաստը մնաց փաստը' Ֆրանսիան և Ռուսաստանը տեր են իրենց վաղեմի դաշնակցին նույնպես ինչպես եղել են...
Եվ հիմա կտեսնենք, թե ինչպես կրկին կփորձեն կեղծել հայոց պատմությունը սկսած Քարահունչից մինչև մեր օրերը, ինչ է փրկեն իրենց դեմքները,,, Իրոք, որ անգլիական նավերը Հայկական լեռներ չեն կարող բարձրանալ,դա իրենց տեղը կարող է անել արքայազն Չարլզը' Ամուլսարի ոսկիների համար, բայց զուտ դրա,,, արդյոք ինչպես գերմանական ծագմամբ ազգանունը փոխած Վինձորները կարող են գալ հարգանքի տուրք մատուցելու մի ազգի, որի արյունը իրենց խղճի վրա էլ է,, Ավելի լավ է քայլերթ անեն 100 տարի առաջ իրենց թագ փրկած զինորների աճյոների վրայով և մտքներում ուրախանան, թե ինչպես ժամանակին գողացան ոչ միայն Ռուսաստանի հաղթանակը, այլ նաև' անկախ և միացյալ Հայաստանի տեսլականը.. Դե, իսկ ինչ վերաբերվում է մեր ամերիկյան բարեկամներին, ապա լինքոլնյան հեղաշրջումից հետո նրանցից այլ բան սպասելի էլ չէր' ինչ կասեն Թեմզի ափերից, այն էլ' կանեն:
Բագրատ Մովսիսյան