Ամերիկյան երիտասարդացնող էլիքսիրը՝ կսպանի մահացող բջիջներին
Երիտասարդացնող թերապիայի նոր դեղամիջոցներ են ստեղծել ամերիկացի գիտնականները: Scripps Research Institute-ի հետազոտողները մի շարք փորձերի արդյունքում ստեղծել են դեղորայքային սենոլիտիկներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը՝ մեղմելով մի շարք ծերունական տկարությանը հատուկ սինդրոմները, սրտանոթային համակարգի աշխատանքի շեղումները, երկարաձգելով են առողջ կյանքի տևողությունը:
Դրանք գործում են հետևյալ ալգորիթմով. Սենոլիկտիկի ընդունումից հետո դեղորայքը անմիջապես սկսում է ազդել ծերացող բջիջների վրա՝ դանդաղեցնելով դրանց վնասման և մահանալու գործընթացները: Մյուս ազդեցության ուղղությունը ծերացող բջիջների կուտակմանը խոչընդոտելն է: Այսինքն ծերացող բջիջները սենոլիկտիկների միջոցով արագ չեզոքացվում են:
Հետազոտության հեղինակների խոսքով, դրանք առաջիկայում ի զորու կլինեն վերացնել քրոնիկ հիվանդությունները և երկարացնել մարդու կյանքը: