ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 1995թ. ընդունած պատժամիջոցների ժամկետը պետք է լրանար այս տարվա մարտի 15-ին։
«Իրանի որոշ գործողություններն ու իշխանությունների որոշումները հակասում են ԱՄՆ շահերին՝ տարածաշրջանում ստեղծելով ԱՄՆ ազգային անվտանգությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը սպառնացող արտակարգ վտանգ»,- ասված է ամերիկացի նախագահի՝ Կոնգրեսին հղած նամակում, մեջբերում է Lenta.ru-ն։
Դրա հետ մեկտեղ Օբաման նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և «վեցնյակի» վարած բանակցություններում առաջընթաց է գրանցվել։
Գրիգորյան Ժորա