Ցածր ինքնագնահատականը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով: Երբեմն մարդն իր ինքնագնահատականը յուրացնում է այնպես, ինչպես ներարկում են ծնողները' այդպես էլ չխորանալով իր անձնական խնդիրների մեջ: Այլ դեպքերում ցածր ինքնագնահատականը կարող է ձևավորվել, օրինակ, այն պատճառով, որ երեխան վատ է սովորում դպրոցում և ետ է մնում մյուսներից, ինչը բնականաբար արդյունք է պարապմունքների համար անբարենպաստ մթնոլորտի տանը, ինչպեսև' ծնողների կողմից անբավարար ուշադրության:


Երեխայի ինքնագնահատականի վրա կարող են կործանարար ազդել և հասակակակիցների ծաղրանքը, և չափից դուրս քննադատական վերաբերմունքը մեծերի կողմից:


Անձի հետ կապված խնդիրները, որոշակի իրավիճակներում իրեն «ճիշտ պահելու» անկարողությունը, հավասարապես նաև կյանքի առօրեական, կենցաղային հմտությունների պակասը մարդու մեջ կազմավորում են վատ կարծիք սեփական անձի մասին:


Ուշադիր և անկեղծ վերլուծեք ձեր կյանքի բոլոր նիստերը' փորձելով գտնել այն կետերը, որոնք խանգարում են ձեզ անձնական կյանքի և բնավորության անցանկալի գծերի առումով: Հատկապես մանրամասնորեն որոշակիացրեք այն իրավիճակները, երբ դուք ամենից շատ եք տառապում ցածր ինքնագնահատականի պատճառով:


Աշխատելով ինքներդ ձեզ վրա' զգալիորեն կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը: Աշխատե՛ք միշտ հասնել ձեր առջև դրված նպատակին. դրա համար փորձեք որոշակիացնել իրատեսական և հաղթահարելի նպատակներ: Հստակ որոշեք ձեր գործողությունների պլանը և ստիպեք ձեզ աննահանջ հետևել դրանց, ինչքան էլ ժամանակ առ ժամանակ սկսածը կիսատ թողնելու գայթակղություն առաջանա:


Շարունակությունը՝ այստեղ