Տարատեսակ նյարդային սովորությունները հաճախ ձանձրացնում ու նյարդայնացնում են ոչ այնքան ձեզ, որքան ձեր շրջապատի մարդկանց: Սակայն կան նյարդային սովորություններ, որոնք ազդում են նաև հենց ձեր առողջության վրա: Տարբեր ոլորտների մասնագետները գնահատել են մարդկանց շրջանում տարածված ամենանառողջ նյարդային սովորությունները, որոնք վնասում են ձեր առողջությանը:
ԵՂՈՒՆԳՆԵՐ ԿՐԾԵԼԸ
Իհարկե, այս սովորությունը ամենից առաջ տգեղ է, հետո նյարդայնացնում է շրջապատին, սակայն եթե դուք անտարբեր եք ձեր պահվածքի էսթետիկ կողմի ու մարդկանց նյարդային համակարգի նկատմամաբ, ապա պետք է որ անտարբեր չլինեք ձեր առողջության նկատմամաբ: Եթե դուք եղունգները կրծում եք, օրինակ սարսափ ֆիլմեր դիտելիս, ապա դա նորմալ է, սակայն եթե այն պարբերական բնույթ է կրում, ապա դա արդեն նևրոզի դրսևորում է, որի արդյունքում դուք վնասում եք ձեր եղունգների առողջությունն ու դրա շրջակա մաշկիին վնասվածքներ հասցնում: Նյույորքցի դերմատոլոգ Մայքլ Շապիրոն նշում է, որ եղունգներ կրծելու արդյունքում դուք վնասում եք եղունգների կողքի մաշկը, ինչի հետևանքով մեծանում է ինֆեկցիաներ անցնելու հավանականությունը, կարող են առաջանալ բորբոքումներ:
ՄԱԶԵՐԻ ՀԵՏ «ԽԱՂԱԼԸ»
Առաջին հայացքից այս անմեղ սովորությունը ոչինչ չի գուժում, սակայն մեկ այլ դերմատոլոգ Արիել Օսթադը նշում է, որ մազերի հետ պարբերական «խաղալը» հանգեցնում է գլխի այդ հատվածում մազաթափության, մազարմատների թուլացման: Իսկ ահա դրանք քաշելը ու անընդհատ մղումը սանրել մազերը, ըստ հոգեբան Սիրիուս Ռոդսթալի, խոսում է հոգեբանական շեղման մասին, որը կոչվում է տրիխոտիլոմանիա:
«ՎԻԶԸ ՃՏԱՑՆԵԼԸ»
Պարանոցը կտրուկ շարժումների միջոցով «մարզելը» ուղիղ ճանապարհ է հարթում դեպի պարանոցի վերևի հատվածում աղակալման, ասում է Ֆլորիդայի բժշկության դպրոցի պրոֆեսոր Միքայել Գլեյբերը: Նրա խոսքով, այն վաղ թե ուշ դառնալու է տարատեսակ արթրիտների առաջացման պատճառ:
ՀԱՃԱԽԱԿԻ ԴԵՄՔԻՆ ԴԻՊԵԼՆ ՈՒ ԱԿՆԵՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ
Դերմաթոլոգ Ջեսիկա Քրանթը նշում է, որ առհասարակ դեմքին դիպչելու սովորությունը արդենիսկ ակնեի առաջացման պատճառ է, իսկ ահա ակնեները «պայթեցնելու» սովորությունը դրանք բազմացնելու լավ ճանապարհ: Նրա խոսքով, տնային պայմաններում ակնեները վերացնելու արդյունքում մարդը վնասում է ենթամաշկային շերտը, մեծացնում ինֆեկցիա ստանալու հավանականությունը և նպաստում դրա տարածմանը:
ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ ԿՐԾԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Շրթունքները կրծելու սովորությունը բերանի խոռոչում վերքերի ու էրոզիաների առաջացման պատճառ է դառնում: Սրա հետևանքով մեծանում է ներխոռոչային ինֆեկցիաներ ունենալու հավանականությունը: Շրթունքները կրծոտելը, ըստ դերմատոլոգ Ուիթնի Բոուի, առաջացնում է ֆիբրոմաներ, շրթունքները ճաքճքում են ու հիվանդանում:
ԳՐԻՉԻ ԿԱՄ ՄԱՏԻՏԻ ԾԱՅՐԵՐԸ ԿՐԾԵԼԸ
Դրա տգեղ լինելու հանգամանքը մի կողմ, իսկ ահա բազմաթիվ ինֆեկցիաներ օրգանիզմ ներթափանցելու հավանականությունը լուրջ է: Մատիտ կամ գրիչ կրծելու պարագայում, ըստ ամերիկյան մի հետազոտության, օրգանիզմ է ներթափանցում է ավելի քան 20 միլիոն բացիլ ու բակտերիա: Ձեր ձեռքերի, շրջապատի, սեղանի, թղթի ու գրիչի…բոլոր բացիլները հայտնվում են ձեր օրգանիզմում: