Գործադիրի ղեկավարի գլծավորած պատվիրակությունը երկօրյա ժամկետով կմեկնի Քուվեյթի Պետություն: Հովիկ Աբրահամյանը կհանդիպի էմիրի, վարչապետի և մի շարք այլ պաշոտնատար անձանց հետ:
Անշուշտ, քննարկման օրակարգում կարող են լինել բազմաթիվ հարցեր, բայց ենթադրում եմ, որ բանակցությունների սեղանին կլինի Հայաստանի համար կարևոր հարցերից մեկը.
Քուվեյթը լինելով աշխարհի հարուստ երկրներից' (նավթի, ծովի և մի շարք այլ գործոնների հաշվին) կարող է Հայաստանում ներդումներ կատարելու հետաքրքրություններ ունենալ:
Սա ասում ենք' հաշվի առնելով ՀՀ բնակչության համեմատ էժան ու որակյալ աշխատուժը:
Քուվեյթի Պետության հետ բանակցությունները կարող են տալ իրենց դրական արդյունքները: Սակայն հարց է առաջանում. ո՞ր ոլորտներում կարող է Քուվեյթը ներդնել իր ֆինանասական միջոցները:
Եթե ընդհանրացրած նայենք, ապա կարծում եմ, որ մեծ հետաքրքրություններ կարող է ունենալ ՏՏ ոլորտում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում. որը այսօր կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում է:
Խաչատրյան Ժոռա