Այսօր ՀՀ ում Գարեգին Նժդեհ, Անդրանիկ Օզանյան, Սուրբ Վարդան Մամիկոնյան, Ծովակալ Իսակով,
Մեսրոպ Մաշտոց և այլ շքանշաններ են ստանում այնպիսի մարդիք, ովքեր ոչ միայն արժանի չեն դրան, այլև կրելով համապատասխան շքանշանը անվանարկում և իջեցնում է նրա հարգիության աստիճանը, դարձնելով հասարակ մետաղ:
Օրինակ՝ Ազգային Ժողովի պատգամավորների շարքում կան այնպիսի մարդիք , ովքեր կրում են վերը նշված շքանշանները,այն դեպքում երբ Արցախյան Ազատամարտին մասնակցաց բազում քաջեր, ոչ միայն չպարգևատրվեցին որևէ շքանշանով, այլև մոռացվեցին: Ի՞նչ իրավունքով է կյանքում սահման չտեսած պատգամավորը կրում Անդրանիկ Օզանյան, կամ Գարեգին Նժդեհ շքանշանը, ի՞նչ իրավունքով է Մեսրոպ Մաշտոց շքանշանը կրում լիարժեք գրական Հայերենին լիարժեք չտիրապետող մարդը:

 


Այսպես չի կարելի, Արցախյան Ազատամարտում մարտնչող ֆիդային ու կյանքում Ազգային Ժողովի փայտյա ամբիոնից այն կողմ չգնացած ՙՙբարձրաձայն խոսողը՚՚ ընդ որում՝ միայն խոսողը, կրում են նույն շքանշանները, ի դեպ՝ ի բռնաբարումն արդարության այդ սահման չտեսած, ՙՙբարձրաձայն խոսողը՚՚, իր կոճակ մեկ հարվածով որոշում է թշնամու ճակատին բազմաթիվ կոճակներ խփած Ազատամարտիկի ապրելաձևը:
Անհասկանալի է, իշխանությունը Հերոսների՞ն է մակարդակով իջեցրել, թե՞ ՙՙբարձրաձայն խոսացողներն ՚՚ է հասցրել հերոսների մակարդակին:

 

 

 

Գևորգ Գյուլումյան