Օրերս Ժնևում տեղի ունեցած ավտոցուցադրության ժամանակ ներկայացվել է աշխարհի ամենաշքեղ ինտերիերով ավտոմեքենան՝ Rolls-Royce Phantom Serenity: Այս հիասքանչ մեքենայի սրահն ամբողջությամբ պատված է բնական մետաքսով: Մետաքսի վրա բոլոր ծաղիկները ասեղնագործվել են ձեռքով: Rolls-Royce Phantom Serenity-ի սրահի բոլոր փայտե էլեմենտների ձևափոխման վրա դիզայներներն աշխատել են 600 ժամ: Մեքենայի բեռնախցիկը պատված է բնական կաշվով: Բնական կաշվից են նաև սրահի գորգերը: Մեքնան ստեղծվել է մեկ օրինակով: