Ուսամա Բեն Լադենը ծնվել է 1957թ. մարտի 10–ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Միլիարդատեր Մուհամմեդ բեն Լադենի 17–րդ զավակն էր։ 1968թ․–ին ընդունվում է Al Thagher Model School դպրոց, իսկ 1976–ին՝ Ջիդդայի Աբդ ալ Ազիզ թագավորի անվան համալասարան, որտեղ ուսումնասիրում է տնտեսագիտություն և պետական կառավարում։ Համալսարանում սովորելու ժամանակ Բեն Լադենը ծանոթանում է շեյխ Աբդալլահ Ազամի հետ, որի հետ ստեղծում է «Մաքթաբ ալ Խադամաթ» կազմակերպությունը։ Նպատակը արաբների հավաքագրումն էր՝ Աֆղանստանում սովետական զորքերի դեմ կռվելու համար։ 1988 թ․–ին Բեն Լադենը ստեղծում է «Ալ Կաիդա» (արաբերեն՝ բազա) կազմակերպությունը։ Բեն Լադենն ամուսնացած է եղել 5 անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1975թ․–ին իր հորեղբոր աղջկա հետ, այնուհետ ՝ ևս 3 կնոջ հետ։ Զավակների թիվը անհայտ է, տարբեր տվյալներով՝ 12–24 երեխա ունի։
Ըստ ԱՄՆ զինված ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ սպանվել է 2011թ. մայիսի 2–ի առավոտյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոտաբատ քաղաքում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։
Գլխավոր ահաբեկչի մահը հաստատեց նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա հայտարարեց, որ ինքը դեռևս մեկ շաբաթ առաջ վավերացրել էր այդ գործողությունն, իսկ Պակիստանի իշխանությունները տեղյակ են եղել դրա իրականացման մասին։ Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությամբ՝ նրա մարմինն արդեն թաղվել է ծովում։
Հ.Գ. Ասելու բան չունեմ: Աստված է Դատողը:
Գրիգորյան Ժորա