Ինչպես և սպասվում էր, ԲՀԿ-ի անհետացումից հետո ՀԱԿ-ը հայտնվել է հարկադիր պարապուրդի մեջ: Այդ մասին նույնիսկ պաշտոնապես հայտարարվեց մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս իրենց վրա հույս չդնեն, քանի որ իրենք առնվազն մինչև մայիս արձակուրդ են գնում:


Որոշ կոնգրեսականներ ուղիղ իմաստով են ընկալել իրենց առաջնորդի հայտարարությունը և մարտ ամսին արդեն իսկ մեկնել են ամառային արձակուրդ' դեպի տաք երկրներ: Մասնավորապես, ինչպես պնդում են իրազեկ մարդիկ, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը քաղաքական արձակուրդը համատեղել է անձնական արձակուրդի հետ և մեկնել Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ հանգստավայր: Արամ Մանուկյանի ընտրությունը հասկանալի է. նրա մոտ դեռ առկա են “քաղաքագիտական վերլուծության” հետ կապված քաղցր հուշերը և հենց այդ պատճառով էլ, զրկվելով ԲՀԿ-ական “Փարավոնի” բարիքներից, նա որոշել է վայելել իսկանան Եգիպտոսը' իր բուրգերով:


Ինչպես երևում է, քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում պարապուրդը դեռ երկար է տևելու և Արամ Մանուկյանն ու նրա գործընկերները կարող են օգտվել առիթից ու շրջագայել' իրենց համար բացահայտելով նորանոր հորիզոններ:

 

 

Սարգիս Բալայան