Հիշե՛ք, առաջին հանդիպման ժամանակ ոչ միայն դուք եք ուսումնասիրում տղամարդուն և նրա արարքները, այլ նաև նա է կենտրոնացած հետևում ձեզ, ձեր յուրաքանչյուր քայլին: Եվ երբ դուք ոգևորված պատմում եք՝ ինչպես է անցել ձեր օրը, նա լուռ խորհում է ու ինքն իրեն հարցեր տալիս…


- Տեսնես նա մի՞շտ է այսքան շատ խոսում:


Հիշեք՝ տղամարդը ձեզ համար ընկերուհի չէ: Միշտ չէ, որ տղամարդիկ պատրաստ են լսել ձեր պատմությունները գործընկերների, ընկերների և այլնի մասին: Փորձեք գտնել այնպիսի թեմաներ, որոնք կհետաքքրեն նաև ձեր կողքի տղամարդուն:


- Կարո՞ղ եմ արդյոք ինձ թույլ տալ իր հետ ընկերություն:


Մինչ ինչ-որ բան պատվիրելը, լավ մտածեք և աշխատեք չպատվիրել ամենաթակ ուտեստները: Եթե այդպես վարվեք, դա մտահոգվելու առիթ կտա տղամարդուն: Նա կսկսի լուրջ խորհել՝ եթե սկզբում եք այդպես վարվում, հետո՞ ինչ կլինի:


Շարունակությունը՝ այստեղ