Արազը ծնվել է 1990թ.-ի մարտի 9-ին Ստամբուլում (Թուրքիա) հայկական ընտանիքում։ Իրեն անվանակոչել են Արաքս գետի անունով։ Տոհմը Տիգրանակերտից է։ Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվում է Նիդերլանդներ։ 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Երբ նա դառնում է 8 տարեկան, սկսում է հանդես գալ Ամստերդամի «Այաքս»-ում։ Հանդես գալու սկզբում ստանում է երկու լուրջ վնասվածք ՝ ոտքի խաչաձև կապանների վնասվածք և ուսի վնասվածք։


«Այաքս»-ը 2009 թվականի փետրվարին «Այաքս»-ը Օզբիլիսի հետ 2.5 տարվա պայմանագիր է ստորագրում։ Նույն թվականի հունիսի 9-ին, հարձակվողական կիսապաշտպանը ճանաչվեց ամենատաղանդավորը երիտասարդների կազմում։ Լավ խաղի շնորհիվ Արազը երիտասարդ կազմից տեղափոխվեց հիմնական կազմ և Այաքսի կազմում խաղաց 2010/11 մրցաշրջանը։ 2010 թվականի նոյեմբերին Արազը երկու անգամ հայտավորվում է, մեկը Հոլանդիայի առաջնությունում ՊՍՎ-ի հետ խաղին, մյուսը Չեմպիոնների լիգայի Մադրիդի «Ռեալի» հետ խաղին։


2012 թ.-ի մայիսի 4-ին Կրասնոդարի «Կուբան»-ը հայտարարեց, որ բանակցություններ է վարում Արազ Օզբիլիսի հետ։ Սակայն տրանսֆերի մասին լուրը պաշտանապես հայտարարվեց միայն օգոստոսի 8-ին, երբ Արազը 4 տարվա պայմանագիր կնքեց։ Դեբյուտը կայացավ 2012 թ-ի օգոստոսի 20-ին Վլադիկավկազի «Ալանիա»-ի հետ խաղում։ Դավիդ Ցորաևի փոխարեն Արազը խաղադաշտ դուրս եկավ 81-րդ րոպեին։ 2012 թ.-ի սեպտեմբերի երկուսին Մոսկվայի «Դինամո»-ի հետ հանդիպման ժամանակ Արազը առաջին գոլը խփեց «Կուբան»-ի կազմում։ 2012/2013 մրցաշրջանի առաջին մասում Օզբիլիսը խփեց ևս վեց գնդակ։
Կուբանում հաջող մրցաշրջանից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրվեց Արազով։ 2013 թ-ի հուլիսի 26-ին Արազը հինգ տարվա պայմանագիր կնքեց Սպարտակի հետ։ 2013 թ-ի օգոստոսի 29-ին Արազը Սպարտակի կազմում խփեց իր առաջին գնդակը Եվրոպայի լիգայի «Սանկտ-Գալլեն»-ի հետ հանդիպման ժամանակ։


2010 թ-ի մայիսի կեսերին Օզբիլիսը հրավեր է ստանում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից, մասնակցելու երիտասարդ հավաքականի հավաքին։ Ֆուտբոլիստի խոսքերով, ինքը երբեք չէր եղել Հայաստանում, բայց հույս ունի ամրապնդվել Հայաստանի երիտասարդ հավաքականում։ Երևան է ժամանում մայիսի 30-ին երեկոյան և միանգամից սկսում է մարզվել Երևանի «Փյունիկ»-ում, որպեսզի ՀՀ-ի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտիկից ծանոթանա Օզբիլիսի հետ։

Մարզումներին ներկա էր նաև ՀՀ-ի ֆուտբոլի երիտասարդ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլերինգ Սերիցլեվը։ Մարզչի վրա Օզբիլիսը մեծ տպավորություն է թողնում, սակայն ֆուտբոլիստը չէր կարող հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում, քանի որ խնդիրներ ուներ փաստաթղթերի հետ։ 2011 թ-ի փետրվարին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Օզբիլիսը պետք է ընտրի Նիդերլանդների հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի միջից։ Սակայն Արազը ցանկություն հայտնեց հանդես գալ Նիդեռլանդներում, սակայն որոշ ժամանակ անց ընտրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Դեբյուտը գոլով նշել է 2012 թ-ի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։


Հ.Գ. Շնորհավոր Ծնունդդ Արազ Ջան

 

 

Գրիգորյան Ժորա