Երբեմն շատ ջերմ ու ռոմանտիկ սկսված հարաբերությունները անսպասելի ընթացք են ստանում, և ամեն ինչ տանում է դեպի կապի խզում: Ինչպե՞ս խուսափել դրանից:


Խորհուրդ է տրվում պարզապես թույլ չտալ մի շարք տարածված սխալներ...

 

Մրցակցություն տղամարդու հետ


Չարժե՛ տղամարդուն ապացուցել, որ դուք ավելի լավն եք ու խելացի, առավել վառ անհատականություն ունեք, քան նա: Նման դրսևորումները կընկալվեն ընդամենը որպես հարված տղամարդկային ինքնասիրությանը: Որքան էլ տհաճ լինի որոշ կանանց համար ընդունելը, փաստ է այն, որ տղամարդկանց մեծամասնությունը, մեղմ ասած, չի ձգտում իրենցից ավելի վառ անհատականություն ունեցող կանանց: Եվ հարաբերությունների զարգացման հեռանկարը մտովի պատկերացնելով' արական սեռի ներկայացուցիչը մտածում է, որ նման աղջկա հետ համատեղ կյանքում իրեն բաժին կընկնի միայն «կրկնի տակ» գտնվող ամուսնու դերը: Իսկ այդ վախը գիտակցված կամ անգիտակից ունի ցանկացած տղամարդ: 

 

Ոչ մի դեպքում մի' համեմատեք նրան նախկին ընկերոջ հետ


Երբեք մի՛ համեմատեք ձեր տղամարդուն նախկին զուգընկերոջ հետ (եթե ունեցել եք): Ոչ մի տղամարդու դա հաճելի չէ: Երբեմն պատահում է, որ տղամարդն ինքն է հարցնում ձեզ նախկին հրապուրանքների, անցյալի որոշ դրվագների մասին, բայց դրանով նա ընդամենը մղում է ձեզ անկեղծության կամ անում է դա իր օգտին հաճոյախոսություններ լսելու համար: Եթե նախկինում զուգընկեր եք ունեցել, նրա հետ կապված բոլոր հիշողությունների վրա անդառնալի տաբու դրեք:

 

Անդադար սիրո խոստովանություններ մի՛ պահանջեք


Չարժե՛ տղամարդուն հաճախակի զգացմունքների «փորձարկման» ենթարկել: Տղամարդիկ կոնկրետ արարածներ են և եթե ունենում են որոշակի զգացմունք, ապա հասկանալ են տալիս, որևէ կերպ արտահայտում են այն: Եվ եթե կինն սկսում է մշտապես հարցնել այդ մասին, տղամարդն սկսում է մտածել, թե նա կասկածում է իր զգացմունքներին կամ էլ «շեղված է» այդ ուղղությամբ: Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ վարվելակերպը ձեզ չի բարձրացնի սիրելիի աչքում: 

 

Շարունակությունը՝ այստեղ