Հին Ռուսիայում զինվորական կոչումներ չեն եղել, իսկ հրամանատարներին կոչել են ըստ զորքի քանակության' տասնապետ, հարյուրապետ, հազարապետ։ Փորձել եմ պարզել, թե ինչպես և որտեղ են առաջին անգամ առաջացել զինվորական կոչումները:

 

 

 

 

 

 

 

 

Ենթասպա–Прапорщик

Ենթասպա         Ավագ ենթասպա

 

Ռուսասկան բանակում ի սկզբանե ենթասպա էին կոչում դրոշակակիրներին։ Եկեղեցական սլավոներենում «прапоръ» նշանակում է դրոշ։ Առաջին անգա կոչումը շրջանառության մեջ է մտել 1649 թ.–ին, Ալեքսեյ Միխայլովիչ ցարի օրոք։ Ենթասպայի բարձր կոչումը ռուս զինվորականները պետք է վաստակեին իրենց հերոսության և ռազմական խիզախության շնորհիվ։ Ալեքսեյ Միխայլովիչի որդին' Պետրոս Մեծը, 1712 թ.–ին կանոնավոր բանակ ստեղծելու ժամանակ ենթասպայի զինվորական կոչումը ներառեց որպես հետևակի և հեծելազորի բարձր սպայական կազմի առաջին (ամենացածր) աստիճան։

 

1884 թ.–ից առաջին սպայական կոչումը, ռազմական ակադեմիան ավարտելուց հետո, դարձավ ենթապորուչիկը: Իսկ ենթասպայի կոչումը պահպանվեց պահեստազորի սպաների, կովկասյան միլիցիայի և պատերազմական ժամանակների համար։

 


Բացի այդ, ենթասպայի կոչում կարող էին ստանալ պատերազմի ժամանակ աչքի ընկած զինվորները։

 

1886 թ.–ից ցածր կոչումով զինվորականները քննության միջոցով կարող էին ենթասպա դառնալ։ Քննություն հանձնողները 12 տարի մնում էին պահեստազորում և ամեն տարի պետք է 6–շաբաթյա զորահավաքների մասնակցեին։

 

Շարունակությունը՝ այստեղ