Հայոց Մեծ Եղեռնի զոհերի գերակշիռ մասը եղել է 1915 թ-ին:
1914-1917թթ ամբողջ ընթացքում Արևմտյան Հայաստանի տարածքում էր 165 000 ռուսական զորքը:
Ինչո՞ւ չխանգարեց այդ զորքը բնակչության կոտորածին: Որովհետև այդ խնդիրը դրված չէր իր առաջ:
Ինչու Սովետական զորքը չխանգարեց Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի կոտորածին: Որովհետև այդ խնդիրը դրված չէր իր առաջ:
Ինչո՞ւ օժանդակեց սովետական զորքը Կամոյի, Մանաշիդի, Էրքեջի, Շահումյանի կոտորածին ու տեղահանությանը: Որովհետև այդ խնդիրը դրված էր իր առաջ:
Ի՞նչ խնդիր է դրված Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի առաջ: Իմացող կա՞: Դատելով Վերջին իրադարձություններից՝ այդ խնդիրը մեզ համար նպաստավոր չի:
Միքայել Պետրոսյան