Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015-ի փետրվարին 2014-ի փետրվարի սակագներն ավելացել են 4 տոկոսով, իսկ 2014 -ի դեկտեմբերի համեմատ 0,8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա հունվարի նկատմամբ' 0,2 տոկոսով:
Հունվարի համեմատ սակագների աճը հիմնականում պայմանավորվել է կենցաղային բնույթի, կրթության համակարգի' 0,4 տոկոս, հանրային սննդի' 0,5 տոկոս, բուժսպասարկման՝ 1,1 տոկոս, հանգստի կազմակերպման 2,7 տոկոս ծառայությունների սակագների հավելաճով: Բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 0,1 տոկոս:

 


Միաժամանակ, արձանագրվել է մշակույթի ոլորտի՝ 1,4 տոկոս, տրանսպորտի' 1,2 տոկոս (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 2,9% նվազման հետ) ծառայությունների սակագների նվազում, իսկ կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

 

 

Անահիտ Գրիգորյան