ԲՀԿ-ից հեռանալու իր քայլի՝ Սամվել Բալասանյանի այն պատճառաբանությունը, թե համայնքապետի պաշտոնն ապաքաղաքական է, դրա համար է հեռանում ԲՀԿ-ից, որեւէ տրամաբանության չի ենթարկվում...Այս պատճառաբանությունը անտրամաբանական է նրանով, որ Բալասանյանը՝ լինելով ԲՀԿ անդամ, երկուսուկես տարի, փաստորեն, եղել է, իր ասելով «ապաքաղաքական» պաշտոնում՚: Եթե հետեւենք իր ասածի տրամաբանությանը, ապա նա ԲՀԿ-ից պետք է հեռանար ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, երբ ընտրվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում...
Առավել հասկանալի է Բալասանյանի պատճառաբանության հետեւյալ կետը. «Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգѡվաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ»: Սակայն սա էլ մի շատ խոցելի տեղ ունի. ուրեմն, նա քաղաքական կուսակցության անդամ էր դառել զուտ մեկ մարդու պատճառով եւիր համար քաղաքական գաղափար. հայացք, դիրքորոշում հասկացությունները երրորդական-չորրորդական բաներ են...
Համլետ Կիրակոսյան