ԲՀԿ-ն լքելու շարժի շնորհիվ աչքիս խորհրդարանում ձևավորվելու է անկախ պատգամավորների խումբ, որը Սերժի համար կփոխարինի ՕԵԿ խմբակցության կորուստը: Զարմանալի է, բայց ստացվեց, որ ԲՀԿ կազմալուծումը հարվածեց նաև Արթուր Բաղդասարյանի քաղաքական ապագային, որովհետև որպես ընդդիմադիր նա պետք չէ որևէ մեկին, իսկ որպես իշխանության կցորդ արդեն պետք չի գալու նաև վարչակազմին: Հետաքրքիր է՝ 2017-ին նա ընդհանրապես կհայտնվի՞ ԱԺ-ում, թե՞ ոչ: Ավելացնեմ, որ նույն խնդիրն է առկա ՀԱԿ, Ժառանգություն և որոշ չափով ՀՅԴ կուսակցությունների առումով, ուղղակի ՀՅԴ-ին ջրի վրա մնալու որոշակի շանսեր է տալիս ազգայինի/ազգայնականության երևույթը. չինմացինչի իմաստուն ծերուկ:
Վախթանգ Սիրադեղյան